Մոսկվայի տանը կցուցադրվեն արձակագիր, պոետ, էսսեիստ Լևոն Հովսեփյանի լուսանկարները![]() 17 հոկտեմբերի 2012 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 18-19-ը Մոսկվայի տան ցուցասրահում տեղի կունենա Լևոն Հովսեփյանի լուսանկարների ցուցահանդեսը: Նա արձակագիր է, պոետ, էսսեիստ, թարգմանիչ, «Երկրի այցելությունը», «Ճիչ», «Պիեսներ», «Հեռախոսազանգ», «Իմ Գողգոթա» գրքերի հեղինակ: Ցուցահանդեսի թեման է` «Հույսի ծիածան Մոսկվայից Երևան»: Ցուցահանդեսում կներկայացվեն Լևոն Հովսեփյանի լուսանկարչական աշխատանքները, որոնք նա արել է համանուն գրքի համար գրքի հեղինակ Ելենա Տամբոցովա-Շիրոկովայի հետ Հայաստանում ճանապարհորդելու ժամանակ: Ժողովածուի մեջ մտել են բանաստեղծություններ Ռուսաստանի և Հայաստանի մասին: Ցուցահանդեսում կներկայացվեն գրքի ավելի քան 70 պատկերազարդումներ, ինչպես նաև այն լուսանկարները, որոնք չեն մտել հավաքածուի մեջ, հաղորդում է Մոսկվայի տան մամլո ծառայությունը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |