Արաքս Մանսուրյանը Կոմիտաս կկատարի Լոս Անջելեսում և Երևանում![]() 17 հոկտեմբերի 2012 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 17-ին ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ Լոս Անջելեսի Իրանահայերի միության դահլիճում ելույթ կունենա օպերային մեներգչուհի Արաքս Մանսուրյանը: Աշխարհահռչակ երգչուհին իր ուսանողուհու` Լիզա Բելլի հետ միասին կներկայացնի Կոմիտասի ստեղծագործությունները: Բացի այդ, նոյեմբերի 2-ին օպերային երգչուհիները համերգով հանդես կգան Երևանում` Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ: Արաքս Մանսուրյանը ելույթներ է ունեցել Հայաստանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես մեներգչուհի, ինչպես նաև Թբիլիսիի օպերային թատրոնում, Թումանյանի ծննդավայր Լոռիում, իսկ 1989-ին` ԱՄՆ-ում: Բազմիցս մենահամերգներ է ունեցել Հայաստանում և արտասահմանյան մի շարք երկրներում` ծրագրում եվրոպական երգահանների կողքին ունենալով Կոմիտաս, հոգևոր միջնադարյան երգեր, հայ երգահանների ստեղծագործություններ: Ներկայումս օպերային երգչուհին բնակվում է Ավստրալիայում և հանդիսանում «Սիդնեյ Օպերա Հաուս»-ի մենակատար: Նրա շնորհիվ բազմաթիվ օտարազգի երիտասարդ երգիչների երգացանկում տեղ են գտել Կոմիտասի, Կանաչյանի, Մելիքյանի, Սպենդիարյանի և այլ հայ երաժիշտների ստեղծագործություններ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |