Հայաստանը և Իտալիան ստորագրել են համաձայնագիր պաշտպանական ոլորտում համագործակցության մասին![]() 17 հոկտեմբերի 2012 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Իտալիայի միջև ստորագրվել է միջկառավարական համաձայնագիր պաշտպանական ոլորտում համագործակցության մասին: Այսօր` հոկտեմբերի 17-ին, համապատասխան փաստաթուղթ են ստորագրել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Իտալիայի պաշտպանության նախարար Ջանպաոլո Դի Պաոլան: Ստորագրման արարողությունից հետո Սեյրան Օհանյանը լրագրողներին հայտարարել է, որ համաձայնագրի ստորագրման կարևորագույն կետը ռազմական կրթության ոլորտում փոխգործակցությունն է, ինչը նախատեսում է հայ զինվորականների ուսուցում Իտալիայի ռազմական բուհերում: Նրա խոսքով, վեց հայ զինծառայողներ արդեն ուսուցում են անցել Իտալիայում: Հայ-իտալական համաձայնագիրը նախատեսում է նաև համագործակցություն ռազմական արդարադատության ոլորտում, որի շրջանակներում Հայաստանի Ռազմական ոստիկանությունը կհամագործակցի իտալացի կարաբիներների հետ, ինչպես նաև պաշտպանության և անվտանգության, կազմակերպչական-մոբիլիզացիոն, խաղաղապահ, մարդասիրական, ռազմական բժշկության և ռազմական արդյունաբերության ոլորտներում: Խոսելով Ջանպաոլո Դի Պաոլոյի այցելության մասին` Սեյրեն Օհանյանն այն չափազանց կարևոր է անվանել և հույս հայտնել հետագայում ևս զարգացնել պաշտպանական համագործակցությունը: Իր հերթին, Իտալիայի պաշտպանության նախարարը նշել է, որ նման համաձայնագրերը ստորագրվում են տարածաշրջանոի բոլոր երկրների կողմից: Նրա խոսքով, Իտալիան, որը ցանկանում է իր ավանդն ունենալ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու մեջ, համագործակցում է տարածաշրջանի բոլոր երկրների հետ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |