Իտալիան, որպես ԵԱՀԿ ՄԽ անդամ, կարևորում է Ղարաբաղի հարցի լուծումը![]() 17 հոկտեմբերի 2012 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ռազմավարական նշանակություն ունի ողջ Եվրոպայի, ոչ թե միայն տարածաշրջանային անվտանգության համար, Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Իտալիայի ՊՆ ղեկավար Ջանպաոլո Դի Պաոլան: Նա կոչ է արել հակամարտության կողմերին վստահություն հաստատել ու հավատարիմ մնալ Հելսինկայն փաստաթղթի եզրափակիչ ակտին: Նա նաև նշել է, որ Իտալիան, որպես ԵԱՀԿ ՄԽ անդամ, կարևորում է Ղարաբաղի հարցի լուծումը: Այսօր Երևանում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Իտալիայի պաշտպանության նախարար Ջանպաոլո Դի Պաոլան միջկառավարական համաձայնագիր են ստորագրել պաշտպանական ոլորտում համագործակցության մասին: Իտալիայի ՊՆ ղեկավարն ասել է, որ նման համաձայնագրեր են կնքվում տարածաշրջանի բոլոր երկրների հետ: Ըստ նրա, Իտալիան, ցանանալով իր ավանդն ունենալ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում, համագործակցում է տարածաշրջանի բոլոր երկրների հետ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |