Apple սարքեր արտադրող չինական Foxconn գործարանը անչափահասների է շահագործել![]() 17 հոկտեմբերի 2012 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Apple սարքեր արտադրող չինական Foxconn գործարանը խոստովանել է, որ անչափահասների աշխատանքն է շահագործել, հայտնում է BBC-ին: «Մենք խոստովանում ենք մեր պատասխանատվությունը կատարվածի համար և ներողություն ենք խնդրում: Այդ միջադեպի բոլոր մեղավորներն ազատված են աշխատանքից»,-ասվում է գործարանի ղեկավարության պաշտոնական հայտարարության մեջ: Foxconn-ը սեփական հետազոտությունն է սկսել աշխատակիցների շահերը պաշտպանող China Labor Watch-ի պաշտոնական հարցապնդումից հետո: Ըստ գործարանի ղեկավարների, նրանց մեղքը նրանում է, որ չեն ստուգել դպրոցներից գործուղված աշակերտների տարիքը, քանի որ դպրոցներն իրավունք չունեն աշխատանքի ուղարկել 16 տարին չբոլորած անձանց: Այնինչ, Foxconn-ի որոշ աշխատակիցներ երկու տարով փոքր էին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |