Արմեն Աշոտյան. 6 տարի անց Օսկանյանը ռևանշի փորձ է անում![]() 17 հոկտեմբերի 2012 - 17:55 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ևս անդրադարձել է Վարդան Օսկանյանի այսօրվա գրառմանը: Նախարարն իր ֆեյսբուքյան էջում գրել է .«Գաղտնիք չէ, որ 2006-2007 թթ այդ պահին դեռևս գործող ՀՀ ԱԳ նախարար Վ. Օսկանյանը ՀՀ Նախագահ դառնալու հույսեր ուներ և ջանքեր էր գործադրում: 2006 թվականի աշնանը Նիկոլ Փաշինյանին տրված հարցազրույցը քաղաքական շրջանակների կողմից ընկալվեց որպես նախագահական ամբիցիաների անթաքույց հայտ: Եվ այդ ժամանակ ՀՀ Կառավարության գործող անդամն իրեն թույլ էր տալիս արտահայտություններ, որոնցից հետո իրեն հարգող ցանկացած պաշտոնյա պետք է հրաժարական տար և անողոք պայքար մղեր «ռեժիմի» դեմ: Բայց արի ու տես, որ չէ, նա շարունակեց պաշտոնավարել ևս 1.5 տարի` մաս կազմելով այն Կառավորության, որից այսքան «դժգոհ էր»: Այն ժամանակ չստացվեց: 6 տարի անց պարոն Օսկանյանը ռևանշի փորձ է անում: Իր «մարտնչող» հոգին ոչ մի կերպ չի համակերպվում անձնական ամբիցիաների անփառունակ ընթացքի հետ: Այս անգամ ևս նա «ուսեր» է փնտրում, այլոց հեղինակությունն ու քաղաքական կապիտալը սեփական քաղաքական հուշարձանի պատվանդան դարձնելու համար: Աներկբա է, որ կրկին ապարդյուն: Որովհետև հայ հասարակությունն, ինչպես և ամերիկյանը, լուզերներ չի սիրում»: Նշենք, որ այսօր ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանն այսօր անդրադարձել է այն բարեփոխումներին , որոնք այժմ կենսական են Հայաստանի համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |