Նիգերիայում առևանգվել են ռուս ծովագնացներ![]() 17 հոկտեմբերի 2012 - 19:22 AMT PanARMENIAN.Net - 6 ռուս ծովագնացներ և Էստոնիայի մեկ քաղաքացի առևանգվել են Նիգեր գետի դելտայում: Ինչպես հաղորդել է Ռոյթերս գործակալությունը, միջադեպը պատահել է երկուշաբթի օրը Նիգերիայի հարավում: Նիգեր գետի դելտայի ազատագրման շարժման ապստամբները հարձակվել են ֆրանսիական «Բուրբոն» ընկերության նավի վրա, որը սարքավորումներ է մատակարարում նավթային արդյունաբերությանը: Ընկերության ներկայացուցիչը հաղորդել է, որ անձնակազմի մյուս 9 անդամները կարողացել են թաքնվել և հասնել Նիգերի Օն նավահանգիստ: Մանրամասները ճշտվում են: Արդեն 6 տարիների ընթացքում այս շրջանում գործում է ապստամբ ՆԴԱՇ խմբավորումը: Խմբավորման անդամներն առևանգում են նավթային ընկերությունների աշխատակիցներին և դիվերսիաներ իրականացնում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |