Լիբանանյան ԶԼՄ-ներ. Լիբանանյան բանակի ստորաբաժանումները մտել են «Հզբոլլահ» շարժման ավանդական բազա

Լիբանանյան ԶԼՄ-ներ. Լիբանանյան բանակի ստորաբաժանումները մտել են «Հզբոլլահ» շարժման ավանդական բազա

PanARMENIAN.Net - Լիբանանյան ԶԼՄ-ները հաղորդում են, որ լիբանանյան բանակի ստորաբաժանումները մտել են Բեքքա դաշտավայր`«Հզբոլլահ» շարժման աջակցության ավանդական բազա:

Բանակային ստորաբաժանումները արգելափակում են ճանապարհները, որոնք տանում են դեպի դաշտավայրի հիմնական բնակավայրեր: Բրիտալ քաղաքն ամբողջովին արգելափակված է:

Լիբանանյան բանակը նաև մի քանի պահակակտեր է նշանակել դեպի Դամասկոս տանող միջազգային մայրուղու վրա:

Բանակային ստորաբաժանումները մտցվել են Դար էլ-Վասաա և Բաալբեք քաղաքներ:

Լիբանանյան ՊՆ աղբյուրը հաղորդել է, որ «որոշում է կայացվել Բեքքայում մշտական զինվորական ներկայության վերաբերյալ», հաղորդում է MIGnews-ը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---