ՇՎԵՅՑԱՐԱՑԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Շվեյցարիայի Ազգային խորհրդի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի համահեղինակ Դոմինիկ Բումանը կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը: Այս մասին Դոմինիկ Բումանը հայտարարել է Բերնում Շվեյցարիայի հայկական ընկերության կողմից կազմակերպված միջոցառմանը: Առավել եւս, որ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը ներկայիս Թուրքիան իրեն ոչնչով չի վարկաբեկում: Նշենք, որ 2003 թվականի դեկտեմբերի 15-ին Շվեյցարիայի Ազգային խորհուրդը 107 «կողմ», 67 «դեմ» եւ 11 ձեռնպահ ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը: Բանաձեւում ասվում է, որ ճանաչելով Հայոց ցեղասպանության փաստը Շվեյցարիան հարգանքի տուրք է մատուցում զոհվածների հիշատակին, փրկվածներին եւ նրանց սերունդներին, ինչպես նաեւ նպաստում է մարդկության դեմ այլ հանցագործությունների կանխմանը: Ընդունելով այդ բանաձեւը` Ազգային խորհուրդը հույս ունի, որ դրանով նպաստում է թուրքերի եւ հայերի միջեւ երկարատեւ խաղաղության հաստատմանը, եթե նրանք հանգեն պատմական ճշմարտության ընդհանուր ըմբռնման:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---