«ՀԺ». ՀՔԾ-ն պատասխանել է Մարտի 1-ին սպանվածի մոր նամակին![]() 20 հոկտեմբերի 2012 - 09:57 AMT PanARMENIAN.Net - ՀՔԾ-ն պատասխանել է Մարտի 1-ին սպանված Տիգրան Խաչատրյանի մոր` Ալլա Հովհաննիսյանի հուլիսի 19-ին ուղարկած նամակին, որով նա ՀՔԾ-ից պահանջել էր պարզաբանում տալ 2008թ Մարտի 1-ի գործի քննության ընթացքի մասին: Ինչպես «ՀԺ»-ի թղթակցին փոխանցել է Ալլա Հովհաննիսյանը, պատասխանի մեջ նշված է, որ Հատուկ քննչական ծառայությունում գործի նախաքննությունը շարունակվում է, որ «քրեական գործով ձեռնարկվում են քննչական և օպերատիվ-որոնողական գործողություններ` ինչպես 10 հոգու մահվան հանգամանքները, այնպես էլ 2008թ, մարտի 1-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում տեղի ունեցած տարբեր հանցագործությունները բացահայտելու համար»: «Ոնց որ մեզ ձեռք առնեն: Ամեն անգամ նույն բանն են պատասխանում ու տեղի ունեցածը զանգվածային անկարգություն են անվանում»,- վրդովվել է Ալլա Հովհաննիսյանը: Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վաղինակ Ջանազյանը երեկ թերթի թղթակցին փոխանցել է, որ գործի քննությունից նորություն չկա: «Հենց որ նորություն լինի` կտեղեկացնենք»,- ասել է նա: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |