ՀՀ ԱԳՆ-ն դեռ չի հաստատում Բեյրութում երկու հայ զոհի մասին լուրերը![]() 20 հոկտեմբերի 2012 - 13:10 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարարությունը չի հաստատում երեկ Բեյրութում երկու հայ զոհի մասին լուրերը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Դեսպանը դեռևս չի հաստատում հայ զոհերի մասին տեղեկությունները», - ասաց Բալայանը: Nouvelles d’Armenie-ի փոխանցմամբ, երեկ Բեյրութում 8 կյանք խլած պայթյունի հետևանքով զոհվել են Ժորժետա Սարգսյանն ու 9-ամյա Նոյ Դոդելյանը: Պայթյունից մի քանի ժամ անց Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը հայտնել էրPanARMENIAN.Net ի թղթակցին 9-ամյա հայ երեխայի վիրավորման մասին: Ըստ Քանդահարյանի, ավելի ուշ այդ տեղեկությունը չհաստատվեց: Բեյրութի քրիստոնեական թաղամասում անհայտ անձինք ավտոմեքենա են պայթեցրել: Ահաբեկչության զոհ է դարձել առնվազն 8 մարդ: Ավելի քան 90 մարդ վիրավորվել է: Պայթյունը տեղի է ունեցել Սասին հրապարակում, ընդդիմադիր «Մարտի 14 շարժում» կենտրոնակայանի մոտ: Պայթյունը Բեյրութում բողոքի զանգվածային ալիք է բարձրացրել: Քրիստոնեական և մահմեդական միավորումները պահանջում են կառավարության անհապաղ հրաժարականը: Քաղաքում բարիկադներ են կառուցվում և վրանային ավաններ, փոխհրաձգություն է գնում թշնամաբար տրամադրված իսլամական համայնքների միջև: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |