Մոտակա օրերին պարզ կլինի՝ արդյո՞ք Վարդենիսում հայտնաբերված հիվանդությունը սիբիրախտ է![]() 20 հոկտեմբերի 2012 - 14:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարությունն ահազանգ է ստացել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում արձանագրված սիբիրյան խոցի կասկածելի դեպքերի վերաբերյալ: Ահազանգը ստանալուն պես տեղում իրականացվել է համաճարակաբանական հետազոտություն: Հիվանդության կասկածով անձանցից կատարվել է նմուշառում լաբորատոր հետազոտությունների համար: Վերջիններիս արդյունքները պարզ կլինեն մոտակա օրերին: Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ իրականացվում է կանխարգելիչ միջոցառումներ: Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Վարդենիսում շուրջ տասը մարդ վարակվել է այդ հիվանդությամբ և գտնվում է «Մարտունի» բժշկական կենտրոնում: Բուժկենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Կարապետյանը թերթի թղթակցին փոխանցել է, որ բոլոր տասը դեպքերում սիբիրախտ ընդամենը կասկածվում է, և միայն լաբորատոր հետազոտության արդյունքների ստացումից հետո հնարավոր կլինի հստակ ասել` հիվանդների մոտ իսկապես սիբիրա՞խտ է, թե՞ ոչ: Լաբորատոր հետազոտության արդյունքներն, ըստ նրա, հայտնի կդաոնան գալիք շաբաթվա սկզբին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |