Սպանվել է Մուամար Քադաֆիի կրտսեր որդին

Սպանվել է Մուամար Քադաֆիի կրտսեր որդին

PanARMENIAN.Net - Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդին՝ Համիսը, սպանվել է Բանի Վալիդ քաղաքում, հաղորդում է Վեդոմոստին՝ մեջբերելով The Guardian թերթի կայքը:

28-ամյա Համիս Քադաֆիի մարմինը հայտնաբերվել է նախկին զինվորականների, որոնք շարունակում են սատարել նախկին ռեժիմին նույնիսկ երկրի առաջնորդի մահվանից հետո, և աշխարհազորայինների միջև մարտի ժամանակ, ովքեր հանդես են գալիս Լիբիայի ներկա կառավարության կողմից:

Կառավարությունը հաղորդել է 13 զոհերի և 121 տուժածների մասին քաղաքի համար չորս օր տևած մարտերի արդյունքում:

Կառավարության մամլո ծառայությունը հաստատել է Քադաֆիի մահը: Ավելի վաղ նրա մահվան մասին հաղորդագրությունները մի քանի անգամ հայտնվել են ԶԼՄ-ներում, սակայն ավելի ուշ՝ չեն հաստատվել:

Համիս Քադաֆին համարվում է Լիբիայի նախկին առաջնորդի ամենադաժան որդիներից մեկը: Լիբիայում Համիսը գլխավորում էր հատուկ նշանակության 32-րդ ջոկատը, որի անդամներին մեղադրում են բազմաթիվ սպանությունների, բռնության, բնակիչներին տանջանքների ենթարկելու մեջ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---