Բակո Սահակյան. Արցախում աստղացուցարանի կառուցումը մեծապես կնպաստի գիտության զարգացմանը

Բակո Սահակյան. Արցախում աստղացուցարանի կառուցումը մեծապես կնպաստի գիտության զարգացմանը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Եվրոպական աստղաֆիզիկական գիտական կենտրոնի պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանին և հանրահայտ սփյուռքահայ ճարտարապետ Միշել Մովսեսյանին:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում աստղացուցարան կառուցելու հետ կապված հարցեր: Նախագահ Սահակյանը կարևորել է նման կառույցի առկայությունը հանրապետությունում, նշելով, որ այն մեծապես կնպաստի գիտության և կրթության զարգացմանն Արցախում:

Բակո Սահակյանը կարևորել է այս ոլորտում առաջատար երկրների փորձի ու Սփյուռքի ներուժի օգտագործումը` այն համարելով աշխատանքների պատշաճ իրականացման լավագույն հիմքերից մեկը:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---