Բրազիլական ԶԼՄ-ները հրաժարվել են համագործակցել Google-ի հետ![]() 21 հոկտեմբերի 2012 - 19:41 AMT PanARMENIAN.Net - Բրազիլիայի ԶԼՄ-ների ազգային ասոցիացիան, ներառյալ երկրի 154 առաջատար հրատարակություններ, հրաժարվել են համագործակցել Google News-ի հետ, հաղորդում է rbc-ն: Միավորման ներկայացուցիչների խոսքով, նախագծին մասնակցությունը չի արդարացնում իրեն. թույլ տալով ծառայությանը պատճենել նորությունների առաջին պարբերությունները, թերթերը չեն ավելացնում ինտերնետ-թրաֆիկը, այլ, հակառակը, կորցնում են այն: «Թույլ տալով օգտագործներին ծանոթանալ տեքստի սկզբանական մասի հետ՝ Google News-ը նվազեցնում է շանսերը, որ նրանք հղումով անցում կկատարեն նյութին»,- ասոցիացիայի նախագահ Կառլոս Ֆերնանդու Լինդենբերգ Նետուի խոսքերը մեջբերում է BBC-ն: Բրազիլական մամուլի ասոցիացիան պատրաստ է շարունակել համագործակցությունը Google-ի հետ միայն այն դեպքում, եթե կորպորացիան վճարումներ իրականացնի բովանդակությունն օգտագործելու համար: Իր հերթին, որոնողական ծառայությունը հարցի նման ձևակերպումն անհեթեթ է համարում: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |