Գրիգոր-Սևակ Մխիթարյանը ամերիկյան մայրցամաքի առաջնությունում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը

Գրիգոր-Սևակ Մխիթարյանը ամերիկյան մայրցամաքի առաջնությունում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը

PanARMENIAN.Net - Արգենտինական Մար դել Պլատա քաղաքում ավարտվել է ամերիկյան մայրցամաքի առաջնությունը: Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը, ով ներկայացնում է Բրազիլիան և մինչև վերջին տուրը գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը:

Վերջին տուրում Մխիթարյանը սև խաղաքարերով զիջել է Դիեգո Ֆլորեսային և 8 միավորով իր ելույթն ավարտել է 8-րդ հորիզոնականում: Չեմպիոն է դարձել Պերուն ներկայացնող Խուլիո Գրանդան` 8.5 միավորով:

Առաջնության մասնակցել են 150 շախմատիստներ, այդ թվում` 18 գրոսմայստերներ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---