ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՍԼ Է ՊԵՐՄԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ՀԵՏ19 ապրիլի 2005 - 07:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Պերմի նահանգապետի պաշտոնակատար Օլեգ Չիրկունովին, տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում Ռ.Քոչարյանը ողջունել է Օլեգ Չիրկունովի` Հայաստանի եւ Պերմի մարզի միջեւ գործարար ակտիվ շփումների պայմաններ ստեղծելու նախաձեռնությունը: Նրա խոսքերով` ՌԴ մարզերի հետ Հայաստանի համագործակցության փորձը հուշում է, որ այս նախաձեռնությունը եւս կարող է արդյունավետ լինել: Օլեգ Չիրկունովն իր հերթին նշել է, որ Պերմի հզոր հայ համայնքը լավ երաշխիք է Հայաստանի հետ համագործակցություն հաստատելու համար: Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |