ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԻՐԱՆԸ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ19 ապրիլի 2005 - 08:03 AMT PanARMENIAN.Net - Իրանի առողջապահության, բժշկության եւ բժշկական կրթության փոխնախարար Մոհամմադ Նուրին եւ Հայաստանի առողջապահության նախարարՆորայր Դավթյանը քննարկել են բժշկության եւ առողջապահության ոլորտում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր: Երկուշաբթի օրը Երեւանում կայացած հանդիպմանը Մ.Նուրին եւ Ն. Դավթյանը քննարկել են առողջապահության, բժշկության, դեղագործության եւ դեղաբանության, բժշկական սարքավորումների եւ կրթության բնագավառում հայ-իրանական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Մ. Նուրին եւ Ն. Դավթյանը նշել են Հայաստանի եւ Իրանի առողջապահության նախարարությունների միջեւ ավելի վաղ ձեռքբերված պայմանավորվածությունների եւ համաձայնագրերի իրականացման անհրաժեշտությունը: Աշխատանքային այցով Երեւան ժամանած Իրանի առողջապահության նախարարության պատվիրակությունն այսօր այցելել է նաեւ Հայաստանի մայրաքաղաքի մի քանի բժշկական հիմնարկություններ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |