ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԸ ԿՄՆԱ ՓԱԿ

PanARMENIAN.Net - Թբիլիսիի Մշակույթի կենտրոնում «Մտավորականության օր» կարգախոսով անցկացված ադրբեջանցիների հերթական հանդիպումը նվիրված էր Վրաստանում Թուրքիայի դեսպան Էրթան Թեզգերի հետ ծանոթանալուն, որն այդ պաշտոնում նշանակվել է մի քանի ամիս առաջ: Ինչպես տեղեկացնում է «ԱՊԱ» գործակալուըթյունը, Է.Թեզերգերը հայտարարել է, որ միայն 2004 թվականին Վրաստանի շուրջ 240 քաղաքացի եղել է Թուրքիայում: Անդրադառնալով Թուրքիայի եւ Ադրբեջանի փոխհարաբերուէթյուններին` դեսպանն ընդգծել է, որ «21-րդ դարում սահմանները չեն կարող փակ լինել երկրների միջեւ: Ներկայիս դարը ագրեսիայի դար չէ: Հայաստանի ագրեսիայի արդյունքում Ադրբեջանը բախվել է ծանր խնդրի հետ` կապված միլիոնավոր փախստականների հետ: Քանի դեռ Ադրբեջանի գրավյալ տարածքները ամբողջովին չեն ազատագրվել, Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---