The Independent-ը լուսանկար է հրապարակել, որը վկայում է Հայոց ցեղասպանությանը գերմանացիների մասնակցության մասին![]() ![]() PanARMENIAN.Net - Բրիտանական The Independent-ը լուսանկար է հրապարակել, որը ենթադրաբար արվել է 1915 թվականին: Լուսանկարում վեց տղամարդ է պատկերված մարդկային գանգերի ֆոնի վրա՝ այն ամենի, ինչ մնացել էր մի խումբ հայերից, գրում է թերթը: Լուսանկարի տղամարդկանցից երեքը թուրք սպա են, մեկը քուրդ և ևս երկուսը՝ գերմանական կայսերական բանակի սպայի համազգեստով: Ինչպես նշում է թերթը, լուսանկարը հիշեցնում ավելի ուշ ժամանակի լուսանկարները, երբ նացիստ զինվորներն ու սպաները լուսանկարվում են Հոլոքոսթի զոհերի ֆոնի վրա: «Մասնակցե՞լ են արդյոք գերմանացիները 1915թ. հայերի զանգվածային սպանություններին: Սա նման առաջին լուսանկարը չէ, սակայն, մինչ օրս գերմանացիների վրա որևէ լուրջ պատասխանատվություն չէր դրվում 20-րդ դարի առաջին ցեղասպանության համար: Գերմանացի դիվանագետները նկարագրում էին հայերի բռնագաղթն ու զանգվածային սպանությունները Օսմանյան Թուրքիայում՝ անվանելով երիտթուրքերին «սրիկաներ»: Ավելի ուշ Ռեյխստագը դատապարտեց հայերի ջարդը»,-գրում է թերթը: Բերելով Գերմանիայի ներկայացուցիչների հիշողություններն ու վկայությունները Հայոց ցեղասպանության մասին, այդ թվում նրանց, ովքեր փորձել են աշխարհին իրազեկել թուրքերի վայրագությունների մասին՝ The Independent-ը եզրակացնում է. «Սակայն, մենք երբեք չենք իմանա հայերի ջարդերի զոհերի ոսկորների ֆոնի վրա լուսանկարված երկու սպաների անունները»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |