ՀԿԵ-ն հորդորում է քաղաքացիներին հետևել երկաթուղու անվտանգության կանոններին![]() 23 հոկտեմբերի 2012 - 14:47 AMT PanARMENIAN.Net - 2012 թ. հոկտեմբերի 22-ին Վարդենիս-Շորժա ուղեմասի 165-րդ կիլոմետրին բեռնատար վագոնները բախվել են խոշոր եղջերավոր կենդանուն: Արդյունքում բեռնատար գնացքի չորս վագոն դուրս է եկել գծերից: Վարդենիս-Շորժա ուղեմասի պահատարի կապակցությամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հերթական անգամ հիշեցնում է քաղաքացիներին անվտանգության կանոնների պահպանման անհրաժեշտության մասին և կոչ անում գծերը չօգտագործել անասուններին արածեցնելու կամ արոտավայր տանելու համար: ՀԿԵ-ն ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին լինել ավելի ուշադիր երկաթուղային կայարաններում և գծերը հատելիս: Ընկերությունը պահանջում է խստիվ հետևել անվտանգության կանոններին և չանցնել գծերը դրա համար չհախատեսված տեղում: Իր կողմից ՀԿԵ-ն ձեռնարկում է բոլոր քայլերը պահպանելու անվտագությունը. իրականացվում է երկաթուղային անցումների հագեցման և վերանորոգման ծրագիրը, պարբերաբար միջոցառումներ են կազմակերպվում անցումների խախտումները և թերությունները բացահայտելու համար, հերթապահների հետ տարվում են տեխնիկական պարապմունքներ, վարորդներին բաժանվում են թռուցիկներ: Երկաթուղային տրանսպորտը, ինչպես և ավտոմոբիլայինը, չի կարող միանգամից կանգ առնել. արտակարգ արգելակման դեպքում ուղևորագնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր: Եղե'ք ուշադիր և հիշե'ք, որ Ձեր սխալ քայլերով ոչ միայն վտանգում եք Ձեզ, այլև ուղևորների կյանքն ու առողջությունը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |