Իրանը որոշել է պատասխան պատժամիջոցներ սահմանել ԵՄ երկրների դեմ![]() 23 հոկտեմբերի 2012 - 15:14 AMT PanARMENIAN.Net - ԵՄ հակաիրանական պատժամիջոցների նոր ռաունդից հետո Իրանը մտադիր է պատասխան քայլեր ձեռնարկել: Այդ մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի էներգետիկ հանձնաժողովի փոխնախագահ Նանսեր Սուդանին: Ըստ նրա, ներկայումս քննարկվում է մի նախագիծ, որով նախատեսվում է արգելել նավթի արտահանումը մի շարք եվրոպական երկրներ, որոնք այն գնում են միջնորդների միջոցով, հայտնում է Asriran. «Ըստ նախագծի Իրանը նաև մտադիր է դադարեցնել սննդամթերքի, արդյունաբերական ապրանքների ու սարքավորումների ներկրումը մի շարք եվրոպական երկրներից: Իրանը նաև կարող է արգելել իր քաղաքացիներին այցելել այդ երկրները որպես զբոսաշրջիկներ: Այս նախագիծը ներկայացվել է խորհրդարանի հաստատմանը»,-ասել է Նասեր Սուդանին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |