Զոհրապ Մնացականյան. Ադրբեջանի հասարակության գիտակցության մեջ նորմալ բան է մարդասպանին հերոսացնելը

Զոհրապ Մնացականյան. Ադրբեջանի հասարակության գիտակցության մեջ նորմալ բան է մարդասպանին հերոսացնելը

PanARMENIAN.Net - «Սաֆարովի արտահանձնումով ու հերոսացումով առաջ են գալիս հանգամանքներ, որոնք պահանջելու են համապատասխանեցում մտցնել բանակցություններում»,- այսօր ուսանողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Արտաքին գործերի փոխնախարար Զոհրապ Մնացականյանը: Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, թե ի՞նչ հետևանք կունենա Սաֆարովի արտահանձնումը և հերոսացումը բանակցային գործանթացի վրա, փոխարտգործնախարարն ընդգծեց, որ Հայաստանը հավատարիմ է մնում խաղաղ, բանակցային ճանապարհով հիմնախնդրի լուծման տարբերակին: «Սա արտահայտում է մեր պատասխանատվությունը տարածաշրջանի խաղաղության և կայունության համար»,- ասաց Զոհրապ Մնացականյան: Փոխարրտգործնախարարը ցավով նկատեց, որ հարևան պետության հասարակության գիտակցության մեջ նորմալ բան է մարդասպանին հերոսացնելը: Նա հույս հայտնեց, որ դա գալիս է ոչ թե այդ հասարակությունից, այլ Ադրբեջանի իշխող համարկարգն է նման բան պարտադրում:

Հիշեցնենք` 2004 թ-ին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնով սպանած Ռամիլ Սաֆարովին Հունգարիան արտահանձնեց Ադրբեջան, որտեղ նրան ներում և հերոսի կոչում շնորհեցին:

 Ուշագրավ
---