Մանկապատանեկան ֆիլմերի փառատոնը բարձրաձայնում է հաշմանդամ երեխաների խնդիրները

Մանկապատանեկան ֆիլմերի փառատոնը բարձրաձայնում է հաշմանդամ երեխաների խնդիրները

PanARMENIAN.Net - Մանկապատանեկան ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի իր «Ես իրավունքներ ունեմ» նախագծի շրջանակում իրականացնում է «Ես ձեզանից մեկն եմ» ծրագիրը, որի նպատակն է բարձրաձայնել սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների խնդիրները:Փառատոնի ղեկավար Նունե Մանուկյանը մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ այդ երեխաներն ապրում են մեր շրջապատում, սակայն մենք նրանց չենք նկատում, այսպիսով կտրելով նրանց այս հասարակությունից:

ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը, ողջունելով այս նախաձեռնությունը, ասաց, որ փառատոնի միջոցով մենք ուղերձ ենք հղում նրանց առավել մեծ ուշադրություն դարձնելու համար:

Փառատոնի հյուր, Չինաստանի մանկական ֆիլմերի ասոցիացիայի գլխավոր քարտուղարի տեղակալ Լիու Ջունը պատմեց, որ Չինաստանում մեծ ուշադրություն է դարձվում նման երեխաներին, նրանց մասին ֆիլմեր են նկարահանվում, և պետական մակարդակով աջակցում են մանկական ֆիլմերով սերունդ դաստիարակելու գործին:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---