USAID-ին Հայաստանի ֆինանսական սեկտորին կներկայցնի նորարար վարկային պրոդուկտները

USAID-ին Հայաստանի ֆինանսական սեկտորին կներկայցնի նորարար վարկային պրոդուկտները

PanARMENIAN.Net - ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (EDMC/USAID) «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» ծրագիրը հոկտեմբերի 24-ին կիրականացնի «Նոր հնարավորություններ փոքր բիզնեսի ֆինանսավորման համար» խորագրով ներկայացում:

Միջոցառման ընթացքում կներկայացվեն փոքր և միջին բիզնեսի համար մշակվող ինովացիոն վարկային պրոդուկտները, հաղորդում է USAID-ի մամուլի ծառայությունը:

Միջոցառմանը կմասնակցեն ծրագրի գործընկեր ֆինանսական հաստատությունները`Արարատբանկ, Յունիբանկ, Հայբիզնեսբանկ, Գուդ Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպություն, ինչպես նաև ՀՀ կառավարության և Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

EDMC/USAID հնգամյա ծրագիրն ուղղված է Հայաստանում բիզնես միջավայրի և փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանը: Ծրագրի նպատակն է բարձրացնել Հայաստանում զբաղվածության և եկամուտների մակարդակը` խթանելով արտահանման ներուժ ունեցող արժեքի շղթաների զարգացումը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---