ՀՀ պետական գույքի վարչության պետը բացատրել է, թե ինչու է ԱԳՆ շենքը վաճառվել Էդուարդո Էռնեկյանին

ՀՀ պետական գույքի վարչության պետը բացատրել է, թե ինչու է ԱԳՆ շենքը վաճառվել Էդուարդո Էռնեկյանին

PanARMENIAN.Net - Արգենտինահայ գործարարն ԱԳՆ շենքի համար առաջարկել է շուկայական գինը գերազանցող գումար, ուստի շենքը վաճառվել է: Այդ մասին հոկտեմբերի 24-ին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ պետական գույքի վարչության պետ Արման Սահակյանը: Ըստ նրա, մի քանի օրվա ընթացքում մի քանի տարբեր առաջարկ եղավ: «Վառ օրինակ է ԱԳՆ շենքի առաջին հարկը, որի արժեքն ամենաթանկն է»,-ասել է նա:

Նա չի բացառել, որ պետությանը պատկանող ցանկացած շենք կարող է վաճառվել: «Եթե լավ առաջարկ լինի, այն կքննարկվի»,-ասել է նա՝ նշելով կոնսերվատորիայի շենքն ու տրանսպորտի ւո կապի նախարարության շենքը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---