ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՊԵՐՄԻ ՄԱՐԶԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏՐԻ ՀԵՏ20 ապրիլի 2005 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպել է Պերմի մարզի նահանգապետի պաշտոնակատար Օլեգ Չիրկունովի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը արձանագրել են երկկողմ ուղղակի հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը: Ա.Մարգարյանը կարեւորել է շփումների ակտիվացումը ձեռներեցների միջեւ, Հայաստանում եւ Պերմի մազրում արտադրվող ապրանքների մասին տեղեկատվության փոխանակումը: Նշվել է որ տնտեսական համագործակցությանը կնպաստի նաեւ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի եւ «Հայ-ռուսական գործարար համագործակցության ասոցիացիայի» գործունեությունը: Որպես երկկողմ համագործակցության գերակա ճյուղեր նշվել են նաեւ զբոսաշրջության, գիտության եւ կրթության, մշակույթի ոլորտները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |