Հունաստանը կկրճատի ծախսերը 13,9 մլրդ եվրոյով և աշխատանքից կազատի 25 հազար պետական ծառայողի![]() 24 հոկտեմբերի 2012 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Հունաստանը կկրճատի ծախսերը և կբարձրացնի հարկերը երկու տարվա ընթացքում 13,9 մլրդ եվրոյով, ինչպես նաև հիվանդագին փոփոխություններ կանցկացնի աշխատանքային և ապահովագրական օրենսդրությունում, հաղորդում է Աթենքի պետական լրատվական գործակալությունը: Հունաստանը կախված է միջազգային վարկատուներից 2010-ի մայիսից: Վարկատուները հրաժարվում են տրամադրել հերթական 31,5 միլիարդանոց տրանշը, եթե Հունաստանը չկայունացնի առաջադրված նպատակներից շեղված բյուջետային ծրագիրը կոշտ կրճատումների միջոցով: Գործակալության տվյալներով, միայն 2013-ին երկրում պետք է կրճատել ծախսերը 9,2 մլրդ եվրոյով, ընդ որում այդ կրճատումների երկու երրորդը կկազմի աշխատավարձերի, թոշակների և սոցիալական նպաստների կրճատումը: Բացի դրանից, մինչև 2013-ի վերջ աշխատանքից կազատվեն 25 հազար պետական ծառայողներ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |