Հանրապետական պատգամավորը ԲՀԿ-ին իրենց մրցակից չի համարում![]() 24 հոկտեմբերի 2012 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Բարգավաճ Հայաստան Կուսակցությունը նախագահական ընտրություններում ՀՀԿ-ին մրցակից չէ: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանն իր այս պնդումը բացատրում է նրանով, որ երկու քաղաքական ուժերը ստորագրել են հուշագիր, որից այն կողմ ԲՀԿ-ն այլ պաշտոնական հայտարարություն չի արել: «Ցանկացած քաղաքական ուժ մրցակից է, նայած ինչ կշռով, բայց ԲՀԿ-ին նախագահական ընտրություններում մրցակից չեմ համարում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավորը: Անդրադառնալով այն հայտարարություններին, որ նախագահական ընտրություններում հիմնական ֆավորիտը Սերժ Սարգսյանն է, Սուքիաս Ավետիսյանն ասաց. «Եթե որևէ մեկը քաղաքական դաշտում տեսնում է այլ ֆավորիտի, թող անունը տա։ Մենք տեսնում ենք միայն Սերժ Սարգսյանին»: Պատգամավորի բնորոշմամբ, իրենք այս հայտարարություններն անում են՝ հիմք ընդունելով անցած ԱԺ ընտրությունները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |