ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔ Է20 ապրիլի 2005 - 11:26 AMT PanARMENIAN.Net - «Թուրքիայի դիրքորոշումը հայկական հարցում` դիվանագետների խարդավանքների արդյունք է»: Այդ մաիսն այսօր «Ծանրագույն հանցանք, ծայրագույն մարտահրավեր. մարդու իրավունքները եւ ցեղասպանությունը» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Թուրքիայի Բիլգի համալսարանի պրոֆեսոր Մուրադ Բելգեն: «Ես միշտ ասում եմ, որ ցեղասպանությունը անհերքելի է եւ զոհերի թիվը բացարձակապես ոչ մի նշանակություն չունի»,-նշել է նա: Բելգեի խոսքերով, հենց նրա վերաբերմունքը հայկական հարցին նրա հանդեպ ճնշումների պատճառ հանդիսացավ: Ինչպես նշել է Բելգեն, իր կարծիքը Հայոց ցեղասպանության մասին նա հրապարակել է նաեւ թուրքական թերթերում, սակայն չի թողել իր կոորդինատները նոր ճնշումներից խուսաթելու համար: Ավելին, նշում է նա, այսօրվա դրությամբ Թուրքիայում կան անձինք, որոնք կգերադասեին, որ Բելգեն ընդհանրապես գոյություն չունենար: Պրոֆեսորի խոսքերով, այն գործոններից մեկը, թե ինչու Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, Հայաստանի կողմից տարածքային նկրտումների վախն է: Սակայն, եթե Հայաստանը հայտարարի, թե չի պահանջի վերադարձնել տարածքները, ապա շատ հնարավոր է, որ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը: Միեւնույն ժամանակ Բելգեն նշել է, որ այսօրվա դրությամբ հարկավոր է փոխել Թուրքիայի ԱԳՆ վարած քաղաքականությունը: Նրա խոսքերով, վերջերս նա հանդիպել է Թուրքիայի ԱԳՆ աշխատակիցներից մեկի հետ, որը խորհուրդ է խնդրել հայկական հարցի վերաբերյալ, ինչին Բելգեն պատասխանել է. «Դուք այնքան եք խճճել ամեն ինչ, որ հիմա ինքներդ ելք գտեք»; Մեկնաբանելով ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը` Բելգեն նշել է, որ բոլոր գոյություն ունեցող հարցերը անպայման կգտնեն իրենց լուծումը, սակայն կան հարցեր, որոնց լուծման համար կպահանջվի 3 ամիս, եւ կան հարցեր, որոնց լուծումը կպահանջի 3 տարի: «ԵՄ-ն այնպիսի կառույց է, որը հնարավորություն է ընձեռնում մեղմելու վիճելի հարցերի լուծման ընթացքը, ոչ առանց հակամարտությունների մասնագետների օգնության»,-ընդգծել է նա: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ ցեղասպանության մասին բարձրաձայն խոսող շատ երկրներ ուղղակի օգտագործել են այդ լոզունգները իրենց նպատակներին հասնելու համար եւ շահարկել են այդ բառերը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |