Forbes. Էլիզաբեթ Թեյլորը առաջատար է այն հայտնի մարդկանց շարքում, ովքեր մահվանից հետո շարունակում են հարստանալ![]() 25 հոկտեմբերի 2012 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Լեգենդար դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը գլխավորել է ամերիկյան Forbes ամսագրի կողմից կազմված հայտնությունների ցուցակը, ում եկամուտները մինչև հարյուրավոր միլիոնների են հասնում: Համաձայն չորեքշաբթի օրը տարածված վարկանիշի, «Հոլլիվուդի թագուհու» հետնորդները նախորդ տարվա ընթացքում նրա անունից վաստակել են 210 մլն դոլար: Թեյլորը կյանքից հեռացել է նախորդ տարվա մարտին` 79 տարեկան հասակում: Ցուցակի երկրորդ հորիզոնականում է Մայքլ Ջեքսոնը, ով մահացել է 2009թ: Նախորդ տարի նա «վաստակել է» 145 մլն դոլար: Ամսագիրն ընդգծում է, որ, ամենայն հավանականությամբ, հաջորդ տարի նա կվերադարձնի իրեն առաջատարի դիրքը: Երրորդ հորիզոնականում է Էլվիս Փրեսլին, ով մահացել է 1977թ: Այս տարի ամսագրի ցուցակում ներառվել են 13 հայտնի մարդիկ: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |