Գվատեմալայի Ազգային կոնգրեսում Հայաստանի հետ բարեկամության խումբ կստեղծվի![]() PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ժամանել է Գվատեմալա: Հոկտեմբերի 24-ին նա հանիդպել է նաև Գվատեմալայի Ազգային կոնգրեսի նախագահ Ջուդի Ռիվերա Էստրադային: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին` Գվատեմալայի խորհրդարանի ղեկավարն ասաց, որ այս տարի իր երկրի համար առանձնահատուկ տարի է, քանի որ մայաների օրացույցի համաձայն այս տարին նոր սկիզբ է խորհրդանշում, ինչը նաև նոր սկիզբ կհանդիսանա հայ-գվատեմալական հարաբերությունների համար, քանզի դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանից առաջին բարձրաստիճան պաշտոնյան է այցելում Գվատեմալա: Գվատեմալայի խորհրդարանի ղեկավարը տեղեկացրեց, որ Ազգային Կոնգրեսի մի շարք պատգամավորներ ցանկություն են հայտնել բարեկամական խումբ ստեղծել Հայաստանի Ազգային ժողովի հետ հարաբերությունները զարգացնելու համար: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանը Ջուդի Ռիվերա Էստրադային փոխանցեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ողջույնները: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության ձևավորման վերաբերյալ, երկուստեք համոզմունք հայտնվեց, որ խորհրդարանական դիվանագիտությունը կարևոր օղակ կարող է հանդիսանալ հարաբերություններին նոր թափ հաղորդելու համար:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |