Փոթիի նավահանգստում անժամկետ գործադուլ է՝ պահանջում են աշխատավարձի բարձրացում![]() 25 հոկտեմբերի 2012 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի Փոթի նավահանգստի բանվորներն այսօրվանից անժամկետ գործադուլ են հայտարարել: Բողոքի ակցիային մասնակցում է մոտ հազար մարդ: Ակցիայի մասնակիցները պահանջում են բարձրացնել աշխատավարձերն ու աշխատանքի արժանի պայմաններ ապահովել: Նավահանգստի ղեկավարությունը դեռևս չի բավարարել այդ պահանջները: Ինչպես հայտնում են վրացական ԶԼՄ-ները, գործադուլավորները մտադիր չեն բանակցել ղեկավարության հետ, քանի որ դա արդյունք չի բերում: Այս գործադուլը երկրորդն է Փոթիի նավահանգստում վերջին երկու շաբաթում: Առաջին ակցիան տեղի ունեցավ հոկտեմբերի 10-ին, այն երկու օր տևեց: Իշխանափոխությունը Վրաստանում ուղեկցվում է գործադուլների շարքով: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |