Կարեն Բեքարյան. Եկել է հակամարտությունների` խաղաղ ճանապարհով լուծման ժամանակը![]() 25 հոկտեմբերի 2012 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի սրտում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք շատ բարենպաստ ֆոն են ստեղծում Արցախի հակամարտության կարգավորման համար: Միացյալ Թագավորություն-Շոտլանդիա, Իտալիա, Իսպանիա, Բելգիա. այս երկրներում առկա կոնֆլիկտները և սրանց բռնած` ազգերի ինքնորոշման հարցի լուծման տարբերակները Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանն անվանում է «անկախությունների շքերթ»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կարեն Բեքարյանն ասաց. «Էականն այն է, որ աշխարհը իր այս օրինակներով ցույց է տալիս, որ պատերազմի փուլն անցած է: Այս երկրներն իրենց օրինակներով ցույց են տալիս, որ եկել է հակամարտությունների` խաղաղ ճանապարհով լուծման ժամանակը»: Ըստ փորձագետի` ստեղծվել է միջազգային ֆոն, որը էապես տարբերվում է հինգ տարի առաջ եղածից: Կարեն Բեքարյանը նկատեց, որ պետք է կարողանալ կողմնորոշվել և օգտագործել ստեղծված իրավիճակը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |