ԷՍՏՈՆԻԱՅՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ21 ապրիլի 2005 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Տալլինում կացկացվեն հիշատակման միջոցառումներ` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես տեղեկացրել է Տալլինի Սբ.Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու ավագ քահանա հայր Գառնիկը, ապրիլի 24-ի կեսօրին եկեղեցում կմատուցվի պատարագ , որից հետո ծաղկեփնջեր կդրվեն Տարտուի մայրուղու վրա կանգնեցված Խաչքարին: Նույն օրը երեկոյան ժամը 18-ին Էստոնիայի տղամարդկանց երգչախումբը շարականներով ելույթ կունենա Նիգուլիստի եկեղեցում: Ժամանակակից Էստոնիայի Հայ համայնքում ընդգրկված է շուրջ երկու հազար մարդ, որոնցից շատերը մասնակցում են Տալլինի եւ Տարտուի հայկական մշակութային ընկերություններում: Տալլինի կազմակերպությանը կից գործում է կիրակնօրյա դպրոց, պետական ռադիոյով պարբերաբար հեռարձակվում է «Ծիծեռնակ» հաղորդումը, որը պատմում է Էստոնիայի հայերի կյանքի մասին:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |