Բրիտանական ԱԳՆ ղեկավարը սատարում է Կոսովոյի անկախությանը

Բրիտանական ԱԳՆ ղեկավարը սատարում է Կոսովոյի անկախությանը

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը իր բալկանյան շրջագայության ժամանակ կոչ է արել Սերբիայի ոի Կոսովոյի ղեկավարությանը կարգավորել հարաբերությունները ԵՄ-ին ինտեգրվելու հեռանկարով և ընդգծել է, որ սահմանները Բալկաններում անփոփոխ կմնան:

Բելգրադում Հեյգը ողջունել է Սերբիայի ու Կոսովոյի բանակցելու պատրաստակամությունը: Պրիշտինա այցելության ժամանակ Հեյգը կրկին հաստատել է, որ Մեծ Բրիտանիան սատարում է Կոսովոյին որպես անկախ պետության:

«Բալկանների քարտեզն ավարտուն է»,-հայտարարել է Հեյգը՝ դրանով իսկ բացառելով Կոսովոյի անկախության մասին հարցի վերանայումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Կոսովոն անկախություն հռչակեց 2008 թվականին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---