Քաղաքագետ. Թուրքիան ոչինչ է Իրանի համեմատ թե քաղաքական, թե տնտեսական ռեսուրսներով![]() 25 հոկտեմբերի 2012 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի կարծիքով՝ Թուրքիան չունի այնքան ռեսուրս, որ կարողանա Իրանի դեմ ինչ-որ գործողություն իրականացնել: Կարելի է ասել, որ Թուրքիան իր թե քաղաքական, թե տնտեսական ռեսուրսներով ոչինչ է Իրանի համեմատ: Այս մասին քաղաքագետն ասել է լրագրողներին: Ըստ քաղաքագետի՝ Իրան-Թուքիա ուղղությամբ հսկողությունը ծայրաստիճան լարված է, ինչից էլ Թուրքիան վախենում է, և դժվար թե այդ երկրների միջև պատերազմ լինի: «Իրանը մի քանի անգամ սպառնացել է Թուրքիային: Վերջին սպառնալիքն այն էր, երբ Իրանը հայտարարեց, որ տարածաշրջանի մյուս հարցերում իրենք համաձայնեցված կգործեն Ռուսաստանի և Չինաստանի հետ: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ակնհայտ սպառնալիք՝ ուղղված Թուրքիային»,-ասաց Շաքարյանցը՝ հավելելով, որ Իրանն ու Ռուսաստանն անում են ամեն ինչ, որպեսզի Թուրքիան չփորձի որևէ հեղափոխական խաղ խաղալ այդ ուղղություններով: «Դե իսկ Իրան-Ռուսաստան-Թուրքիա «խաղում» Հայաստանը պետք է դառնա ինքնուրույն խաղացող»,-նշեց Սերգեյ Շաքարյանցը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |