ԹԲԻԼԻՍԻՅՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ EXPO 2005» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

PanARMENIAN.Net - Այսօր Թբիլիսիյում բացվում է հայկական ապրանքների եւ ծառայությունների «Հայաստանն այսօր EXPO 2005» ազգային ցուցահանդեսը: Ցուցահանդեսի հիմնական նպատակն է Հայաստանի ձեռնարկությունների արտահանման հնարավարությունների ընդլայնումը, փոխշահավետ գործարքների կնքումը վրաց գործարարների հետ, առկա գործարար կապերի ամրապնդումը, հաամատեղ ձեռնարկությունների ստեղծումը, առավել սերտ կապերի հաստատումը Վրաստանի հայ համայնքի հետ: Կազմակերպիչները համոզված են, որ այդ միջոցառումը կնպաստի հայ արտադրողների արտահանման զարգացմանը, կընդլայնի ելքը վրացական շուկա, կամրապնդի տարածաշրջանային կապերը: Ցուցահանդեսի հիմնական թեմատիկան է հաստոցաշինությունը, քարերի մշակումը, ոսկերչական եւ քիմիական արդյունաբերությունը, մեքենաշինությունը, էլեկտրատեխնիկան եւ էլեկտրոնիկան, շինանյութերը, ներկերը եւ լաքերը, ուղեւորա- եւ բեռնափոխադրումները, զբոսաշրջությունը, սննդարդյունաբերությունը: Ցուցահանդեսը, որը կտեւի մինչեւ ապրիլի 23-ը, կանցնի Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման հովանավորությամբ եւ Հայաստանի ԱԳՆ եւ Հայաստանի արդյունաբերողների եւ ձեռներեցների միության պաշտոնական աջակցությամբ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---