ԿՐԱՍՆՈԴԱՐՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎՈՒՄ ՀԱՂԹԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԸ

PanARMENIAN.Net - Կրասնոդարում «Գիտության շաբաթ» շրջանակներում անցկացված ուսանողական գիտաժողովում հաղթել է Հայոց ցեղասպանության թեմայով գիտական աշխատանքը, տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Կուբանի պետական համալսարանի պատմական ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողուհի Էռնա Մանասյանի աշխատանքը կոչվել է «Հայոց ցեղասպանությունը արտասահմանյան պատմագրությունում»: Գիտաժողովում «Արեւելագիտության» բաժնում ներկայացված է եղել ավելի քան քսան գիտական աշխատանք:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---