Օբաման վաղաժամկետ քվեարկել է նախագահական ընտրություններում, հավանաբար, իր օգտին![]() 26 հոկտեմբերի 2012 - 11:12 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հինգշաբթի օրը վաղաժամկետ քվեարկել է համընդհանուր ընտրություններում իր հարազատ քաղաքում` Չիկագոյում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Քվեաթերթիկ ստանալու համար պետության ղեկավարը որպես անձը հաստատող փաստաթուղթ է ներկայացրել իր վարորդական իրավունքի գրքույկը: Օբաման դարձել է ԱՄՆ պատմության մեջ առաջին նախագահը, ով քվեարկել է վաղաժամկետ, այլ ոչ թե անմիջականորեն ընտրությունների օրը: Կարելի է գուշակել, թե ում օգտին է նա քվեարկել: Նախագահը կոչ է արել ամերիկացիներին նույնպես չսպասել նոյեմբերի 6-ին, այլ նախօրոք գնալ ընտրատեղամասեր կամ քվեաթերթիկն ուղարկել փոստով: ԱՄՆ նախագահի նախընտրական շտաբի մամլո քարտուղար Ջեն Պսակին լրագրողներին ներկայացրել է տվյալներ ընտրատեղամասերից, որտեղ անցկացվել է վաղաժամկետ քվեարկություն, որոնց համաձայն Օբաման «հաղթում է Այովայում, Օհայոյում և Վիսկոնսինում»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |