Հատուցում Սաֆարովի համա՞ր: Հունգարիան ցանկանում է գազ ներկրել Ադրբեջանից![]() 26 հոկտեմբերի 2012 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Հունգարիան ցանկանում է գազ ներկրել Ադրբեջանից և Վրաստանից: Այդ մասին Handelsblatt-ին տված հարցազրույցում հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: «Nabucco-ն հետաքրքրված չէ մեզանով: Մենք կցանկանայինք գազ ներկրել Ադրբեջանից: Մենք շահագրգռված ենք նաև Վրաստանից հեղուկ գազ ստանալու մեջ»,- հայտարարել է Վիկտոր Օրբանը, հաղորդում է ՌԲԿ-ն: «Չի կարելի հենվել Հունգարիայում էներգիայի վերականգնված տեսակների վրա, բացառությամբ գեոտերմալ էներգետիկայի, չէ որ մենք ունենք մեծ քանակությամբ տաք աղբյուրներ: Մեր տնտեսությունների 85 տոկոսը ջեռուցման համար օգտագործում են գազ, որը մինչև հիմա առաքվում էր Ռուսաստանից: Ես խոստացել եմ ազատել Հունգարիան այդ կախվածությունից: Շուտով մենք կսկսենք գազ ստանալ Եվրոպայի հյուսիսից Սլովակիայի տարածքով»,- ասել է վարչապետը: ![]() ![]() Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |