Մովսես Հակոբյան. Այս տարի հակառակորդը յոթ դիվերսիոն հետախուզական խումբ է ուղարկել Արցախ![]() ![]() PanARMENIAN.Net - ՊԲ հրամանատարը սահմանային զորամաս այցելած լրագրողներին ներկայացրել է բանակի վերջի շրջանի գործունեությունը: «Ձեր այցն առիթ է ձեր միջոցով հասարակությանը ներկայացնելու, թե իրակականում ինչ է կատարվում բանակում»,- լրագրողներին ասաց ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը երեկ Մարտունու ուղղությամբ գործող սահմանային զորամասում ասուլիսի ժամանակ: Հրամանատարն ասուլիսը սկսեց բանակի վերջին շրջանի գործունեության կարևոր մասին անդրադարձով: Այսպես, երկու օր առաջ ավարտվել են օպերատիվ մարտավարական զորավարժությունները, որին մասնակցում էր ՊԲ ամբողջ անձնակազմը: Ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքով զորավարժությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ բանակը պատրաստ է կատարել իր առջև դրված խնդիրը: «Ես գոհ եմ, որովհետև իմ նախապատրաստած բոլոր ծրագրերը ստացվեցին: Իսկ ամենակարևորը՝ զինվորը զգաց իր ուժը», - ասաց հրամանատարը: Այս տարի հակառակորդը յոթ դիվերսիոն հետախուզական խումբ է ուղարկել, բացառությամբ մեկ դեպքի, դրանց չի հաջողվել վնասել մարտական հերթապահություն իրականացնող զինվորին: ՊԲ հրամանատարի խոսքով անցած տարի գրանցված ինը մահից հետո լուրջ քայլեր են ձեռնարկվել ու հիմա մարտական դիրքում զինվորն ապահով է այն առավելագույն չափով, որ հնարավոր է: Զինվորի հարմարավետության նկատառումով շուտով փոխվելու է մարտական հերթապահության կարգը: Դեռևս գործող կարգով 14 օր անընդհատ զինվորը 2 ժամ հերթապահություն է իրակաացնում, 2 ժամ քնում: Նոր կարգը նախատեսում է քնի 4 ժամ, այսինքն՝ մարտական հերթապահությունը կիրականացվի ոչ թե երեք, այլ չորս հերթափոխով: Այս կերպ զինվորի անընդհատ լարվածությունը կիջնի: «Ինքերդ այսօր դիրքերում էիք, լարվա՞ծ էիք: Զինվորն անըդհատ է այդ վիճակում: Անընդհատ թշնամուց 50-200 կմ վրա»: ՊԲ հրամանատաևը վստահորեն նշեց, որ այսօրվա հրամանատարներն ու զինվորները մի քանի անգամ ավելի պատրաստ են, քան իրենք էին 20 տարի առաջ: «Ես հավատում եմ իմ զինվորին»,- ասաց հրամանատարը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |