Սփյուռքի նախարարը ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի ուսանողների համար դասախոսություն է կարդացել![]() 26 հոկտեմբերի 2012 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Ի՞նչ է սփյուռքը, ի՞նչ հիմնախնդիրներ կան այսօր սփյուռքում և, առհասարակ, ի՞նչ է իրենից ներկայացնում հայկական սփյուռքը: Այս և մի շարք այլ հարցեր այսօր արծարծվեցին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հանդիպմանը սփյուռքագիտության ամբիոնի ուսանողների հետ: Նախարարը խոսեց հայկական սփյուռքի առաջացման, ձևավորման փուլերի, հայկական սփյուռքի առանձնահատկությունների, սփյուռքահայերի հոգեբանական խնդիրների մասին, ինչպես նաև անդրադարձավ Հայրենիք-Սփյուռք փոխհարաբերություններին: Հրանուշ Հակոբյանը ուսանողներին ներկայացրեց սփյուռքի հետ տարվող նախարարության աշխատանքը, քաղաքականությունը և ռազմավարությունը: Ուսանողներն էլ բարձրացրեցին իրենց հուզող և հետաքրքրող հարցեր, որոնց պատասխանները նախարարը գտնում էր, իսկ լուծման տարբերակները փորձում ուսանողների հետ միասին փնտրել: Ուսանողների կողմից հնչեցին հարցեր հայ-թուրքական հարաբերությունների, սփյուռքի գոյատևման խնդիրների, արևելահայերենի և արևմտահայերենի մերձեցման և այլ թեմաների վերաբերյալ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |