Իտալական Alitalia ավիաընկերության աշխատակիցները անցկացնում են համընդհանուր 4-ժամյա գործադուլ

Իտալական Alitalia ավիաընկերության աշխատակիցները անցկացնում են համընդհանուր 4-ժամյա գործադուլ

PanARMENIAN.Net - Իտալական Alitalia ավիաընկերության աշխատակիցները անցկացնում են համընդհանուր 4-ժամյա գործադուլ` բողոքելով աշխատավարձերի նվազումից և ծրագրվող կրճատումներից, հաղորդում է Corriere della Sera-ն:

Բողոքի ակցիան սկսվել է Իտալիայի բոլոր օդանավակայաններում, այդ թվում Alitalia տրանսպորտային հանգույցում` Հռոմի Ֆյումիչինո օդանավակայանում:

Օդանավակայանի կայքում այս պահին զանգվածային հետաձգումների կամ չվերթների դադարեցման մասին տեղեկություններ չկան:

Ավելի վաղ իտալական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Alitalia-ն ծրագրում է աշխատանքից հեռացնել մոտ 700 աշխատակիցների` հույս ունենալով տնտեսել 30 մլն եվրո: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---