ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄ. ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀՐԱԺԱՐՎԵԼ ԶՈՀԻ ԵՎ ՄԵՂԱՎՈՐԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ21 ապրիլի 2005 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Անհրաժեշտ է փոխել Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, որն ուղղված է Թուրքայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների հաստատմանը: Այս մասին այսօր «Ծանրագույն հանցանք, ծայրահեղ մարտահրավերներ.Հայոց ցեղասպանությունը եւ մարդու իրավունքները» միջազգային համաժողովում հայտարարել է Մինեսոտա-Թուին Սիթի (ԱՄՆ) համալսարանի պատմական բաժնի պրոֆեսոր Թաներ Աքչամ: Նրա խոսքերով` հատկապես երկու երկրների պաշտոնական դիրքորոշումներն են հայկական հարցում դիմակայության հիմքը: Ոչ Թուրքիան, ոչ էլ Հայաստանը չպետք է թաքնվեն եւ պետք է ակտիվորեն մասնակցեն բանակցություններին: Նրա խոսքերով` տվյալ պահին նպատակահարմար է բանակցություններ վարել, որպեսզի փոխել հասարակական կարծիքը եւ ապահովել հայ եւ թուրք ժողովուրդների շփումները: Ինչպես նշել է Աքչամը, անհրաժեշտ է նաեւ հրաժարվել զոհի եւ մեղավորի հասկացություններից, ուղղակի անհրաժեշտ է գնահատել հարցը մարդկային տեսակետից: «Սակայն դա չի նշանակում, որ մենք չպետք է հարգենք զոհերի հիշատակը, որպեսզի կանխարգելենք նման հանցագործությունն ապագայում»,- ավելացրել է նա: Թուրքիան պարտավոր է դադարեցնել քրեական պատասխանատվությունը Թուրքիայում ցեղասպանության մասին հայտարարությունների համար եւ ցեղասպանության հարցը դնել հասարակական քննարկման ոչ թե նրա համար, որպեսզի որոշի, եղել է Հայոց ցեղասպանությունը, թե ոչ, այլ որպեսզի «ճանաչի իր պատմությունը եւ սգա անցյալի մասին»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |