«Հայկական ժամանակ». Պուտինի այցը Հայաստան հետաձգվեց![]() 27 հոկտեմբերի 2012 - 09:38 AMT PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ ՌԴ նախագահ Վ. Պուտինի այցը Հայաստան, որի մասին վերջերս խոսում էին իշխանական և դիվանագիտական շրջանակներում և որը, ըստ նույն շրջանակների, պետք է կայանար հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին, կրկին հետաձգվում է: Ռուսական ԶԼՄ-ներն արդեն հայտնել են, որ հետաձգվել են Պուտինի այցերը Հնդկաստան, Թուրքիա և Պակիստան: Երեկ էլ ԱՊՀ գործադիր կոմիտեն է հայտարարել, որ նոյեմբերի սկզբին Աշգաբադում նախատեսված ԱՊՀ երկրների նախագահների խորհրդի նիստը հետաձգվել է և կկայանա դեկտեմբերի սկզբին. հետաձգման պատճառները չեն նշվել: Միևնույն ժամանակ երեկ «Ռոյթերս» գործակալությունը, հղում անելով ՌԴ բարձր էշելոնների իր աղբյուրներին, գրել է, թե Պուտինն առողջական խնդիրներ ունի, ինչը, սակայն, վերջինիս խոսնակը հերքել է: «Սպասվում էր, որ Երևանում Պուտինն ու Սարգսյանը քննարկելու են ՀՀ վարչապետի նշանակման հարցը: Ըստ իշխանական աղբյուրների, Սարգսյանի և Պուտինի քննարկումները տեղափոխվում են Աշգաբադ դեկտեմբերի սկզբին, ԱՊՀ երկրների նախագահների խորհրդի նիստի շրջանակներում երկկողմ հանդիպման ժամանակ»,-գրում է թերթը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |