Հիլարի Քլինթոնը կհեռանա պաշտոնից ԱՄՆ նախագահի ընտրություններից հետո![]() 27 հոկտեմբերի 2012 - 10:25 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ մտադիր է հեռանալ պաշտոնից ԱՄՆ նախագահի նոյեմբերի 6-ին կայանալիք ընտրություններից հետո: «Ես մտադիր եմ հեռանալ երդմնակալության արարողությունից հետո»,-ասել է նա: Պետքարտուղարը հավելել է, որ դեռ չի խոսել նախագահի հետ այդ թեմայով, քանի որ վերջինս զբաղված է նախընտրական արշավով: Քլինթոնը նշել է, որ չի ցանկանում նախանշված ժամկետից ավելի երկար զբաղեցնել պետքարտուղարի պաշտոնը, սակայն, նշել է, որ «հարկավոր է մտածել այն աշխատանքի մասին, որը պետք է կատարվի»: «Ամեն դեպքում, ես պետք է խոսեմ նախագահի հետ»,-ասել է նա, հայտնում է Լենտա.ռու-ն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |