Արման Մելիքյան. Հարավային Ուելսի նահանգի կողմից Արցախի անկախության ճանաչումը ուղերձ է Ադրբեջանին![]() 27 հոկտեմբերի 2012 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Ավստրալիայի Հարավային Ուելսի նահանգի կողմից Արցախի անկախության ճանաչմանն է այսօր անդրադարձել ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արման Մելիքյանն ասաց, որ այս նահանգը ինչ-որ խուլ ու կորած նահանգ չէ, այստեղ տեղեկայված է Ավստրալիայի բնակչության 1/3-ը, այստեղ է գտնվում երկրի ամենամեծ քաղաքներից մեկը՝ Սիդնեյը: Ըստ բանախոսի՝ չպետք է մոռանալ նաև, որ այնտեղ գործում է Արցախի ներկայացուցիչը, որի մասին շատերը չգիտեն: Այդ ճանաչումն ինչ-որ չափով ուղերձ էր Ադրբեջանին: Արման Մելիքյանը չի բացառում, որ այն կապ ունի Ադրբեջանի և Բրիթիշ Պետրոլիումի միջև ծագած խնդիրների հետ: «Ես չեմ բացառում, որ Հարավային Ուելսի և Արցախի միջև նահանգային մակարդակով հաստատվեն նաև տնտեսական, մշակութային կապեր»,-ասաց նա: Բանախոսը նաև հավելեց, որ մենք սիրում ենք խոսել արդյունքների մասին՝ մոռանալով այն մարդկանց ու կառույցներին, ում շնորհիվ ստացվել է արդյունքը. «Կցանկանայի իմ դրվատանքի խոսքը հայտնել այն կառույցներին, ովքեր աշխատել են այդ ուղղությամբ»: Հիշեցնենք, որ Ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդրական խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման և 20 տարի առաջ իր անկախության մասին հայտարարած Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին: Բանաձևը ներկայացվել է խորհրդի քննարկմանը Մարի Ֆիկարոյի կողմից: Բանաձևում կոչ է արվում Ավստրալիայի կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և ամրապնդել նրա հետ հարաբերությունները: Ընդունված բանաձևում Օրենսդրական խորհուրդը ճանաչում է, մասնավորապես, ժողովուրդների հիմնական իրավունքը, այդ թվում` ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ընդգծում է Ղարաբաղի ջանքերն օրինական ընտրություններ անցկացնելու ճանապարհով ազատ և ժողովրդավարական հասարակություն ձևավորելու ուղղությամբ, աջակցում Ղարաբաղի ընդգրկմանը միջազգային հասարակություն և կոչ անում համագործակցել միջազգային հանրության հետ տարածաշրջանային խնդիրների լուծման համար, կոչ անում սահմանել խաղաղ հարաբերություններ և շարունակել տնտեսական և մարդասիրական աջակցությունը Ղարաբաղին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |