Կարեն Ղազարյան. «Popok» փառատոնը կնպաստի Հայաստանի գովազդային շուկայի բարելավմանը![]() 27 հոկտեմբերի 2012 - 15:08 AMT PanARMENIAN.Net - «Popok» գովազդի միջազգային փառատոնը կնպաստի Հայաստանի գովազդային շուկայի բարելավմանը: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց փառատոնի կազմակերպիչ, «Շարմ Հոլդինգ» ՍՊԸ տնօրեն Կարեն Ղազարյանը: «Փառատոնը ևս մեկ հնարավորություն է հայաստանյան գովազդատուների համար, որպեսզի ներկայացնեն իրենց, ծանոթանան այլ երկրների գովազդային շուկայի փորձառությանը և կատարելագործվեն: Հայկական գովազդը շատ բացթողումներ ունի, լուրջ խնդիրներ կան, որոնց լուծման համար ժամանակ և լավ մասնագետների պատրաստում է անհրաժեշտ»,- ասաց նա` հավելելով, որ փառատոնն աստիճանաբար մասնակից երկրների ավելի լայն աշխարհագրություն է ընդգրկում: «Popok» գովազդի միջազգային փառատոնի նախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ այս տարի փառատոնը կատարեց իր երեք գլխավոր նպատակները` ուսուցանում, մրցակցություն և նոր կապերի հաստատում: «Վարպետության դասերին մեծ քանակությամբ այցելուներ կային, մի մասն անգամ նախատեսվածից երկար տևեցին: Ուստի կարող ենք համարել, որ այս տարվա փառատոնը ևս հաջողությամբ կատարեց իր առաքելությունը: Հաղթողների համառոտ ցուցակներն արդեն պատրաստ են, և այսօր` ժամը 16:00-ին, փառատոնի փակմանը Հայ-Ռուս (Սլավոնական) համալսարանում կհայտարարվեն մրցանակակիրները»,- ասաց նա: Փառատոնի ժյուրիի անդամ, “GroupM Central Asia and Caucasus”-ի տարածաշրջանային համակարգող Միխայիլ Պյատինն իր հերթին ընդգծեց, որ մասնակիցների աշխատանքների մեջ կային և' լավ, և' արտակարգ գովազդներ: «Հայաստանյան գովազդատուները, անխոս, դեռ շատ աշխատելու տեղ ունեն, բայց ներուժը կա և կա ամենակարևորը` ստեղծագործականությունը»,- նշեց նա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |