Չեղյալ է հայտարարվել Եվրախորհրդարանի պատգամավորների այցն Իրան![]() 27 հոկտեմբերի 2012 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Չեղյալ է հայտարարվել Եվրախորհրդարանի 5 պատգամավորներից կազմված խմբի այցելությունը Իրան: Ինչպես այսօր հաղորդել է BBC-ն, ուղևորությունը չեղյալ է հայտարարվել, որովհետև իրանական իշխանությունները հրաժարվել են կազմակերպել եվրապատգամավորների հանդիպումը խոսքի ազատության համար շնորհվող Սախարովի մրցանակի դանփեկիրների հետ: «Մենք արդեն պատրաստ էինք մեկնել Թեհրան, երբ զանգահարեցին Իրանի դեսպանատնից և հաղորդեցին, որ Սախարովի մրցանակի դափնեկիրների հետ հանդիպում չի լինի»,- հայտարարել է պատվիրակության ղեկավար, Եվրախորհրդարանի պատգամավոր Տարյա Կրոնբերգը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |